Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 717 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 2 ա հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 19 649 861 դրամ շուկայական արժեքով 77,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից՝ 14,7 քառ. մետր մակերեսով բաց պատշգամբ) և 5-րդ հարկից 33 191 512 դրամ շուկայական արժեքով 130,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից՝ 21,6 քառ.մետր մակերեսով բաց պատշգամբ) տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հինգ տարի ժամկետով տրամադրել համապատասխանաբար «Ավանգարդ-Տաթև» (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց 2 ա) և «Տիվ» (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց 2 ա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (այսուհետ` ընկերություններ)՝ «Ավանգարդ» թերթի և «Հայաստան» հասարակական-քաղաքական, կրթամշակութային, գեղարվեստական պարբերականի գործունեությունը ծավալելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023