Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 719 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1201-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԱՄ)՝ ներառյալ հավատարմագրման տեխնիկական կոմիտեները (այսուհետ` կոմիտե), բողոքարկման հանձնաժողովը, հավատարմագրման փորձագետները (գնահատողները) (այսուհետ` գնահատողներ), տեխնիկական փորձագետները և հավատարմագրված ու հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ)։».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հավատարմագրման չափանիշներն են օրենքով, ազգային` ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային և ազգային այլ ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջները:».
3) 9-րդ կետի 3-րդ ենթակետում, 13-րդ կետի 2-րդ ենթակետում, 30-րդ, 32-րդ, 52-րդ և 63-րդ կետերում «գտնվելու» բառը փոխարինել «գործունեության իրականացման» բառերով.
4) 9-րդ կետի 5-րդ ենթակետում «այդ թվում» բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով.
5) 13-րդ կետի 1-ին ենթակետում «հասցեն» բառը փոխարինել «ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը» բառերով.
6) 21-րդ կետը «հայտը`» բառից հետո լրացնել «ներկայացնելով գրություն հավատարմագրման գործընթացի դադարեցման վերաբերյալ և» բառերով.
7) 22-րդ կետում «խորհրդի կողմից հաստատված հավատարմագրման գործընթացում ընդգրկված փորձագետների (ներառյալ օտարերկրյա փորձագետներ և գնահատողներ) ցանկից:» բառերը փոխարինել «հավատարմագրման փորձագետների (գնահատողների) և (կամ) տեխնիկական փորձագետների ռեեստրներից:» բառերով.
8) կարգը «փորձագետ» բառի հոլովաձևերից առաջ լրացնել «տեխնիկական» բառով.
9) 30-րդ կետից հանել «, որը հաստատում է ՀԱՄ-ի ղեկավարը» բառերը.
10) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. ՀԱՄ-ի ղեկավարը, ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի գնահատման, ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ և հաստատում:».
11) 32-րդ կետից հանել «ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի,» բառերը, իսկ «7» թիվը փոխարինել «10» թվով.
12) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36. ՀԱՄ-ի ղեկավարը գնահատման (լրացուցիչ գնահատման) հաշվետվությունն ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է խորհրդի կողմից ստեղծված կոմիտեին:».
13) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ՀԳՄ-ի գնահատման հաշվետվությունը, ընդունում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշում և ներկայացնում ՀԱՄ-ի ղեկավարին: Կոմիտեն ընդունում է նաև ՀԳՄ-ի հավատարմագրումն ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներ:».
14) ուժը կորցրած ճանաչել 38-րդ և 39-րդ կետերը.
15) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40. Հավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում ՀԱՄ-ը
7 աշխատանքային օրվա ընթացքում`
1) ներառում է ՀԳՄ-ին հավատարմագրված ՀԳՄ-ների համապատասխան ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր) և կնքում հավատարմագրման պայմանագիր (ՀԱՄ-ի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան): ՀԳՄ-ն հավատարմագրված է համարվում ռեեստրում ներառման պահից.
2) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման վկայագիր: Հավատարմագրման ոլորտն ամրագրվում է հավատարմագրման վկայագրի հավելվածում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է: Հավատարմագրման վկայագրի պատճենը պահվում է ՀԱՄ-ում.
3) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման նշան, որի կիրառման կարգը սահմանում է խորհուրդը:».
16) 43-րդ կետում`
ա. «, ինչպես նաև «Համապատասխանության գնահատման մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրման հայտ ներկայացնելու դեպքերում,» բառերը փոխարինել «դեպքում,» բառով,
բ. «խորհրդի» բառը փոխարինել «կոմիտեի» բառով.
17) IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
44. Համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ 236-Ն օրենքի 13-րդ հոդվածի` վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերն առավելագույնը գործում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
44.1. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման համար հիմք են ՀԳՄ-ի`
1) հավատարմագրման պայմանների փոփոխությունները` վերակազմակերպումը կամ գործունեության իրականացման վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխությունը.
2) անվանման փոփոխությունը.
3) հավատարմագրման ընդլայնման կամ կրճատման վերաբերյալ հայտը.
4) հավատարմագրման չափանիշների փոփոխությունը:
44.2. ՀԳՄ-ն 10 օրացուցային օրվա ընթացքում, սույն կարգի 44.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում, հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ հայտ է ներկայացնում ՀԱՄ՝ տրամադրելով հիմքերը:
44.3. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպմանն առնչվող փաստաթղթերը ՀԱՄ ներկայացնելու օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ը իրականացնում է այդ փաստաթղթերի վերլուծություն: Նշված ժամկետը չի ներառում ՀԳՄ-ի փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումը՝ ըստ գործունեության իրականացման վայրի և անհամապատասխանությունների (հայտնաբերման դեպքում) վերացման ժամկետը:
44.4. Սույն կարգի 44.1-ին կետի 1-ին ենթակետում նշված հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ ՀԱՄ-ը սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերի համաձայն ձևավորված գնահատման խմբի միջոցով` փորձարկման (տրամաչափարկման) լաբորատորիայի գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում իրականացնում է ՀԳՄ-ի գնահատում՝ ըստ գործունեության իրականացման վայրի` համաձայն սույն կարգի 31-35-րդ կետերի:
44.5. Դրական որոշման ընդունման դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀԱՄ-ը վերաձևակերպում է հավատարմագրման վկայագիրը և անհրաժեշտության դեպքում վերահաստատում հավատարմագրման ոլորտը:
44.6. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ բացասական որոշումն ընդունվում է ներկայացված փաստաթղթերի և տվյալների վերաբերյալ սխալ տեղեկատվության և փաստաթղթերի փորձաքննության, ըստ գործունեության իրականացման վայրի գնահատման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները սույն կարգի 27-րդ և (կամ) 34-րդ կետերով սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում:
44.7. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը չի ընդհատվում:».
18) 45-րդ կետում «կետերով սահմանված կարգով» բառերը փոխարինել «կետերի համաձայն» բառերով.
19) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. ՀԳՄ-ի համաձայնությունն ստանալուց հետո ՀԱՄ-ի ղեկավարը կազմակերպում է ՀԳՄ-ի պարբերական գնահատում (փաստաթղթերի ուսումնասիրություն, ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, ինչպես նաև հետևում է ՀԳՄ-ին համապատասխանության գնահատման գործունեության ընթացքում):».
20) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«49. Պարբերական, ինչպես նաև արտահերթ գնահատումն իրականացնող գնահատման խումբը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և 3 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի: Պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն: ՀԱՄ-ը հաշվետվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀԳՄ-ին:».
21) 51-րդ կետում «այդ թվում» բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով.
22) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Կոմիտեն, ՀԱՄ-ի ներկայացմամբ, հիմնվելով պարբերական, արտահերթ գնահատումների արդյունքների վրա, ընդունում է որոշում հավատարմագրումն ուժի մեջ թողնելու, կասեցնելու, կրճատելու, դադարեցնելու մասին:».
23) 53-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 53.1-ին կետով.
«53.1. ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում գործընթացն իրականացվում է՝ համաձայն սույն կարգի 13-39-րդ կետերի: Հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 2 ամիս առաջ:».
24) VI բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VI. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
54. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը, համապատասխան որոշման ընդունումը և փաստաթղթի տրամադրումն իրականացվում են՝ համաձայն սույն կարգի 13-41-րդ կետերի:
55. Հավատարմագրման ընդլայնման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի ընդլայնման վերաբերյալ կամ փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված
ՀԳՄ-ների ռեեստրում:
56. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 2 ամիս առաջ:
57. Հավատարմագրման ընդլայնման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ավարտը:».
25) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Հավատարմագրման կրճատման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի կրճատման վերաբերյալ կամ փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված ՀԳՄ-ների ռեեստրում:».
26) 66-րդ կետի 4-րդ ենթակետում «այդ թվում» բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023