Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2015, 723 - Ա

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը, 17-րդ կետի 2-րդ ենթակետը և 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 2015 թվականի գնումների պլանում 71241200-1, 71351540-2 և 45611300-2 միջանցիկ կոդերով նախատեսված` «Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում», «Տեխնիկական հսկողության ծառայություններ» և «Այլ շենքերի, շինությունների հիմնանորոգում» գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 2015 թվականի գնումների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից սահմանված կարգով ներկայացվող փաստաթղթերի:

 

 

Արխիվ

2024

2023