Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2015, 729 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետա
կան կառավարչական հիմնարկին ամրացված` 4,744,844 դրամ սկզբնական արժեքով «ԳԱԶ-3110-121» մակնիշի տրանսպորտային միջոցը (գրանցման համարանիշը՝ 049LL50, թողարկման տարեթիվը՝ 2003 թվական, նույնականացման համարը՝ XTH31100031184762, շարժիչի համարը՝ 40620D33116705) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի կոմպոզիտորների միություն հասարակական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կոմպոզիտորների և երաժշտագետների ստեղծագործական գործունեությանն աջակցելուն ուղղված գործունեություն իրականացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023