Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2015, 730 - Ն

ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի N 2 առդիրի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 10-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023