Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2015, 746 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման հավելվածից հանել՝
1) «Պաշտոնը» սյունակի «Բարձրագույն խմբի պաշտոններ» բաժնից՝ «Քննչական գլխավոր վարչության պետ» և դրան համապատասխանող «Կոչումը» սյունակից՝ «ոստիկանության գեներալ-լեյտենանտ» բառերը.
2) «Պաշտոնը» սյունակի «Գլխավոր խմբի պաշտոններ» բաժնից՝ «տարածքային քննչական բաժնի պետ» բառերը.
3) «Պաշտոնը» սյունակի «Միջին խմբի պաշտոններ» բաժնից՝ «հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ», «ավագ քննիչ» և «քննիչ» բառերը.
4) «Կենտրոնական ապարատ» հատվածի «Միջին խմբի պաշտոններ» բաժնից՝ «հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023