Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 728 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի էներգախնայողության ծրագրի դրամաշնորհի միջազգային պայմանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի ապրիլի 20-ին կնքված Գլոբալ բնապահպանական հիմնադրամի էներգախնայողության ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի՝ միջազգային պայմանագրի ներքո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում և նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում էներգախնայողության միջոցառումների ծրագրով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող ծառայությունների համար կնքվող համաձայնագրերի օրինակելի ձևին՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում և նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում էներգախնայողության միջոցառումների ծրագրով սահմանված ծառայությունները ձեռք բերել ամբողջ ծավալով՝ պայմանով, որ 2015 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցների և պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ բացասական տարբերությունը կվճարվի այդ նպատակի համար 2016-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանման համար էներգետիկ ծառայությունների (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով) ձեռքբերման նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցներից յուրաքանչյուր եռամսյակի արդյունքում ձևավորված տնտեսումների հաշվին համապատասխան վերաբաշխում կատարելու միջոցով` տարաժամկետ վճարման կարգով, պայմանագրով սահմանված ժամանակացույցով:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 2016-2025 թվականների համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանման համար էներգետիկ ծառայությունների (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով) ձեռքբերման նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցները պլանավորելիս, հաշվի առնել այդ միջոցներից` սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին վճարվելիք գումարները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023