Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2015, 741 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 32-րդ, 33-րդ և 38-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին, 20.2 րդ, 20.3-րդ և 20.4-րդ կետերով.
«20.1. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 3 ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:
20.2. Թիվ 3 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1 ցուցակում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:
20.3. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 3 և թիվ 4 ցուցակներում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:
20.4. Թիվ 4 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 ցուցակներում նշված արտադրություններում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:»,
բ. 41-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) աշխատանքային կենսաթոշակները՝ եթե փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը.».
«3) զինվորական կենսաթոշակները` եթե փոխվել է զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը.»,
գ. 43.1-ին կետի 3-րդ ենթակետը «գործակիցը,» բառից հետո լրացնել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար» բառերով,
դ. 45-րդ կետի 3-րդ ենթակետում «գրավոր դիմումն աշխատելու (անհատ ձեռնարկատեր գրանցվելու) մասին» բառերը փոխարինել «կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (եթե այդ իրավունքը ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) գրավոր դիմումն աշխատելու կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու մասին.» բառերով,
ե. 46-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը (եթե այդ իրավունքն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) կամ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձն ընդունվել է աշխատանքի կամ հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր.»,
զ. 64.2-րդ կետում «ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «վճարվում է ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնող ժառանգին» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 20-րդ կետը «լինելու» բառից հետո լրացնել «, իսկ 2013 թվականից սկսած` եկամտային հարկ վճարած լինելու» բառերով,
բ. 28-րդ կետում «խմբի և ժամանակահատվածի մասին տեղեկանքով» բառերը փոխարինել «խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով» բառերով,
գ. 38-րդ, 39-րդ, 40-րդ կետերում «NN 1 և 2» բառերը փոխարինել « NN 1, 2, 3 և 4» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023