Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2015, 747 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1100-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը «Հայաստանի Հանրապետության դատախազությունը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023