Կառավարության որոշումներ

11 Հուլիսի 2015, 750 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023