Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2015, 751 - Ն

ԱՐՓԻԻ ԵՎ ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արփիի և Կեչուտի ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Արփիի և Կեչուտի ջրամբարներից ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրառն իրականացնել սույն որոշման հավելվածով նախատեսված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում գործող ջրօգտագործող ընկերու-թյունների կողմից Արփիի և Կեչուտի ջրամբարներից ջրառ իրականացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ռեժիմները և ծավալները սահ-մանել այնպես, որպեսզի չխաթարվի Արփի լճի էկոլոգիական հավասարակշռությունը և Կեչուտի ջրամբարի շահագործման նպատակայնությունը` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պայմաններ սահմանելով ջրօգտագործման թույլտվություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023