Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2015, 759 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍ ՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԼԻԱԶՈՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրա-պետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված օբյեկտների շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում՝ բացառությամբ դրանց դիմաց կատարվող վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` նախարարություն): Ընդ որում, նախարարությունը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ, համաձայն որի կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանների կողմից` նախարարությունից այդ աշխատանքների և ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերը և դրանց անբաժանելի մասը հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց շրջանակներում ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունները, նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան մարզպետարաններին.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործարքների հաշվառումը և դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023