Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2015, 761 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 24-րդ հոդվածի 5-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ ու 7-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությունը «16 տարեկանների դեպքում`» բառերից հետո լրացնել «անձնագիրը,» բառով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի բ պարբերությունում մահացել է կյանքի չորս շաբաթվա ընթացքում բառերը փոխարինել մահացել է բառերով,
գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դիմողի նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի)՝ ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր)» բառերով,
դ. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում (սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո, այսուհետ՝ պերինատալ շրջան) մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:»,
ե. 4-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Ըստ անհրաժեշտության (եթե դիմումին կից չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը), սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում, երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվությունն ստանում է տարածքային բաժինը՝ քաղաքացու դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին կատարված հարցման միջոցով: Հարցումը կատարվում է, եթե ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին է ներկայացվել ծննդյան վկայական:
Սույն կետում նշված դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստանալու օրվանից: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը հարցմանը պատասխանում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հարցման պատասխանում արտացոլվում են ծննդյան ակտի գրանցման փաստը հաստատող տեղեկանքում ներառված բոլոր տվյալները:
4.2. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` բնակչության պետական ռեգիստր) հաշվառված երեխան (զավակը) գտնվում է օտարերկրյա պետությունում, անձը հաստատող փաստաթղթի փոխարեն ներկայացվում է այդ փաստաթղթի լուսապատճենը:»,
զ. 7-րդ կետը «տված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի)» բառերով,
է. 8-րդ կետի նախաբանում «Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` բնակչության պետական ռեգիստր)» բառերը փոխարինել «բնակչության պետական ռեգիստրում» բառերով, իսկ 2-րդ և 4-րդ ենթակետերում, ինչպես նաև 14-րդ կետում «փաստացի» բառը փոխարինել «դիմելու պահին փաստացի» բառերով,
ը. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:»,
թ. 10-րդ կետում «Նոր ծնված» բառերը փոխարինել «Բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի՝ նոր ծնված» բառերով,
ժ. ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը,
ժա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում` սահմանված չափով):»,
ժբ. 16-րդ կետում «հերթականությամբ» բառը փոխարինել «հերթականությամբ` հաշվի առնելով սույն կարգի 15.1-ին կետի դրույթները» բառերով,
ժգ. 18-րդ կետի 1-ին ենթակետը «վայրում» բառից հետո լրացնել «, կամ նոր ծնված երեխան փաստացի չի բնակվում դիմողի հետ` Հայաստանի Հանրապետությունում, նույն բնակության վայրում» բառերով.
ժդ. ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը, իսկ 30-րդ կետի 1-ին ենթակետի բ պարբերությունից հանել կյանքի չորս շաբաթվա ընթացքում բառերը.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել ում դիմումի հիման վրա բացվել է պետական աջակցության հաշիվը կամ բառերը,
բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետում դիմողի փոխարեն բառերը փոխարինել դիմողի կամ սույն կարգի 5-րդ կետի համաձայն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի փոխարեն բառերով,
գ. 3-րդ կետից հանել հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված բառերը, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը:,
դ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «բնակարանի» բառից հետո լրացնել «, բնակելի տան» բառերով,
ե. 4-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, կարող է դիմել տարածքային բաժին` ընտանեկան դրամագլխի միջոցներն այլ բանկում բացված պետական աջակցության հաշվին փոխանցելու համար` տարածքային բաժին ներկայացնելով`
1) դիմում, որում ներառվում են՝
ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,
բ. պետական աջակցության հաշվի համարը, որին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը, հաշվետիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) դիմողը ցանկանում է փոխանցել պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.
2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
3) hաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:
4.2. Սույն որոշման 4.1-ին կետում նշված տվյալները ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է այն բանկին, որտեղ բացված պետական աջակցության հաշվի համարին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը: Բանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության նոր հաշվին (բանկին) է փոխանցում ընտանեկան դրամագլխի գումարը:»,
զ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված» բառերով,
է. 5-րդ կետից հանել ` դիմողի համար սահմանված կարգով բառերը,
ը. 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում դիմողը բառը փոխարինել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բառերով,
թ. 5-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերում դիմողի բառը փոխարինել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի բառերով,
ժ. 5-րդ կետի 9-րդ ենթակետում ունեցողի բառը փոխարինել ունեցող անձի բառերով,
ժա. 8-րդ կետից հանել «անհետաձգելի բժշկական օգնության դիմաց» բառերը,
ժբ. 9-րդ և 10-րդ կետերում ունեցողի բառը փոխարինել ունեցող անձի բառերով.
ժգ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում, եթե դիմելու օրվա դրությամբ լրացել է նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված՝ կրտսեր երեխայի (հաշվի առնված բոլոր երեխաների) 18 տարին, ապա ընտանեկան դրամագլուխը միանվագ վճարվում է հաշվետիրոջ մահվան օրվա դրությամբ նրա հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրում համատեղ բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե դիմումը ներկայացվել է հաշվետիրոջ մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»,
ժդ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հաշվետիրոջ՝ 18 տարին լրանալուց հետո մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»,
ժե. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ մահվանից հետո 3 տարվա ընթացքում այլ անձի չվճարելու դեպքում լիազոր մարմինը հայց է ներկայացնում դատարան` ընտանեկան դրամագլխի գումարն անժառանգ ճանաչելու համար: Սույն կետով սահմանված դեպքում դատական կարգով անժառանգ ճանաչված ընտանեկան դրամագլխի գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,
ժզ. 22-րդ կետում «Սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերում նշված դեպքերում հաշվետիրոջ օրինական ներկայացուցիչը դիմում է տարածքային բաժին` ներկայացնելով`» բառերը փոխարինել «Սույն կարգի 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերում նշված դեպքերում անձը դիմում է տարածքային բաժին` ներկայացնելով`» բառերով,
ժէ. 22-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողի» բառերը,
ժը. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) սույն կարգի 14-րդ կետում նշված՝ հաշվետիրոջ մահվանից 6 ամիս հետո դիմելու և 16-րդ կետում նշված դեպքերում՝ ժառանգության վկայականը:».
3) որոշման N 3 հավելվածում՝
ա. 1-ին կետի 6-րդ ենթակետը «միջոցները» բառից հետո լրացնել «(ընտանեկան դրամագլուխը տնօրինողի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը)» բառերով,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը «նպաստի» բառից հետո լրացնել «` ուղղակի վճար-վող» բառերով,
գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «դիմողի կամ հաշվետիրոջ այլ օրինական ներկայացուցչի (ծնող, խնամակալ, որդեգրող)» բառերով, իսկ ենթակետը «միջոցները» բառից հետո լրացնել «՝ ըստ լիազոր մարմնի ներկայացրած` սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` ընտանեկան դրամագլխի վճարման ցուցակ)» բառերով,
դ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևը լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի,
ե. 2-րդ կետում NN 1, 2, 3 և 4 հավելվածներով բառերը փոխարինել NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներով բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բանկը պատասխանատվություն չի կրում վճարման ցուցակներում առկա անճշտությունների հետևանքով երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարները դիմողի բանկային հաշիվներին չմուտքագրելու կամ ընտանեկան դրամագլխի գումարը պետական աջակցության հաշիվներին չմուտքագրելու համար:»,
զ. 4-րդ կետի 7-րդ ենթակետն «իրականացումը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հաշվետիրոջ մահվան դեպքում)», իսկ 10-րդ ենթակետը «փակել» բառից առաջ լրացնել «միակողմանիորեն» բառով,
է. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով.
«11) փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում էլեկտրոնային եղանակով լիազոր մարմնին տրամադրել նոր բացված պետական աջակցության հաշիվների մասին տվյալներ.
12) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա պետական աջակցության հաշվից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ավելի վճարված ընտանեկան դրամագլխի գումարները` լիազոր մարմնին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ պետական աջակցության հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում` նաև փոխանցման ենթակա, սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Բանկը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք պետական աջակցության հաշվից ելքագրվել են մինչև պահանջագիրն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը:»,
ը. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 1-ին ենթակետը,
թ. 5-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4) բանկին տրամադրել դիմողի (կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի) փոխարեն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար դիմած անձի տվյալները՝ համաձայն սույն պայմանագրի օրինակելի ձևի N 4 հավելվածի.»,
ժ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 1 հավելվածի վերնագրում «ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԲԱՆԿ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ» բառերը փոխարինել «ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ» բառերով,
ժա. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 1 հավելվածի 3-րդ կետից հանել «կամ վճարային քարտի համարը» բառերը,
ժբ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 2 հավելվածում «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ» բառերով,
ժգ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերից հանել , ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի բառերը,
ժդ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 3 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը թույլտվություն բառից հետո լրացնել ավելի վճարված ընտանեկան դրամագլխի գումարի վերադարձ բառերով,
ժե. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 3 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել , ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի բառերը,
ժզ. հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 4 հավելվածի վերնագրում «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԴԻՄՈՂԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ» բառերով.
4) որոշման N 4 հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի նախաբանից հանել «որոշմամբ հաստատված ծառայության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023