Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2015, 766 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 4,395,000.0 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 630,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 635,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 445,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 485,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 470,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 530,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 10 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 11 և 12 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 20-րդ կետով սահմանված դրույթը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ և 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի 4.1-ին կետերով սահմանված գործառույթները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարի բաշխման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1520-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 821-Ա որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023