Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2015, 767 - Ա

ԱՂՎԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Աղվան Գագիկի Արզումանյանին (ծնվ.` 1988 թվականի նոյեմբերի 6-ին, բնակության վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Նարեկացու 4-րդ փակուղի, տուն 2, ավարտել է ՌԴ-ի ազգերի բարեկամության համալսարանի օրդինատուրան և ընդունվել նույն բուհի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2017 թվականի ձմեռային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Աղվան Արզումանյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
 

Արխիվ

2024

2023