Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2015, 772 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի N 10-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասերից 0,02892 հեկտար մակերեսով և 234252 դրամ կադաստրային արժեքով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 20022015-11-0017, 20.02.2015 թ.) որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով օգտագործման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագիր.
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` դրանք իրականացնելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023