Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2015, 792 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԼԻԶՊՐՈ 100 ՄՄ/ՄԼ ԵՎ ԻՆՍՈՒԼԻՆ ՄԱՐԴՈՒ ԻԶՈՖԱՆ (ՌԵԿՈՄԲԻՆԱՆՏ) 100 ՄՄ/ՄԼ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետով տառապող երեխաների ու երիտասարդների բժշկական օգնության և սպասարկման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ամերիկյան «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության արտադրության ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնումներն իրականացվելու են «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերությունից` ընկերության հայաստանյան գործընկեր ՄԼՆ-ֆարմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով` «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից առաջարկված գների համաձայն:
2. Հաստատել`
1) ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի ձեռքբերման ընթացակարգային արձանագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության և «Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն N 3 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կարիքների համար «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերության կողմից ՄԼՆ-ֆարմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության միջոցով անհատույց տրամադրվող բժշկական նշանակության ապրանքների (գրիչ-ներարկիչներ, ասեղներ, գլիկոլիզացված հեմոգլոբինի սարքեր և դրանց թեստերը) տպագիր նյութերի և աշխատանքների ցանկին` համաձայն N 4 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 2015-2019 թվականների կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման մասին պայմանագրում ներառել դրույթ, որով պայմանագրի համաձայն մատակարարվող դեղի դիմաց վճարումներն իրականացվելու են սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած հուշագրով սահմանված ծրագրի միջոցառումների` ըստ ժամանակացույցի կատարման պայմանով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023