Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 797 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմիններին` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման աշխատանքներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Հավելված

 

Արխիվ

2024

2023