Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 800 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետը և որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագիրը «մասնավորեցվող» բառից հետո լրացնել «և օտարվող» բառերով.
2) որոշման 3-րդ կետում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն», իսկ որոշման 3-րդ կետում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի 24-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. 2-րդ կետը «գույքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օտարվող պետական գույքը» բառերով,
բ. 4.1-ին կետը «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անշարժ գույքի)» բառերով,
գ. 14-րդ կետի երրորդ պարբերությունում «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարին» բառերով,
դ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ընթացիկ ակտիվների (բացառությամբ նյութերի, աճող և բտվող կենդանիների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, արտադրանքի և ապրանքների) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ նյութերը, աճող և բտվող կենդանիները, արագամաշ առարկաները, անավարտ արտադրությունը, արտադրանքը և ապրանքները գնահատվում են շուկայական մեթոդով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023