Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 810 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 965-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 965-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիազորել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել լրացումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն կետում նշված լրացումից բխող համաձայնագրերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023