Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 817 - Ն

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շարժական գույքը` համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել <<Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ>> պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն կետում նշված անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել <<Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ>> պետական կառավարչական հիմնարկին՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 189 հասցեում գտնվող` 50,000,000 դրամ հաշվեկշռային արժեքով 627,7 քառ.մետր մակերեսով մասնաշենքը.
2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աղայան 12 հասցեում գտնվող` 36,352,720 դրամ 36 լումա հաշվեկշռային արժեքով 445,5 քառ. մետր մակերեսով վարչական շենքը.
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների 45/1 հասցեում գտնվող` 3,770,490 դրամ հաշվեկշռային արժեքով 444,4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վարչական շենքի հանձնման հետ միասին <<Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ>> պետական կառավարչական հիմնարկին է փոխանցվում 2014 թվականի օգոստոսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով (գրանցման համար` 7377) <<Գազպրոմ Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած 33,352,720 դրամ 36 լումա պարտավորությունը, որը ենթակա է վճարման մինչև 2015 թվականի օգոստոսի 4-ը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին թույլատրել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնին` օգտագործելու սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնաշենքի 1-ին հարկի 109,6 քառ. մետր մակերեսով տարածքը (ընդհանուր մակերեսի 17,46 տոկոսը).
2) Հայաստանի Հանրապետության դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությանը` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 8-րդ կայազորային քննչական բաժնի հետ համատեղ օգտագործելու սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վարչական շենքը` ըստ իրենց կողմից զբաղեցված տարածքների:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը` անհատույց օգտագործելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` սույն որոշման N 2 հավելվածի 1-4-րդ կետերում նշված վարչական շենքերի տարածքները, իսկ 5-րդ կետում նշված տարածքը` մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շենքի շահագործման հանձնելը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել՝
ա. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին,
բ. <<Գազպրոմ Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության հետ եռակողմ պայմանագրի կնքումը` սույն որոշման 3-րդ կետում նշված պարտավորության փոխանցման մասին:
6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված վարչական շենքերի կոմունալ-կենցաղային սպասարկման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին, իսկ սույն որոշման N 2 հավելվածում նշված վարչական շենքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 1-ին, 2-րդ կայազորային քննչական բաժինների կողմից զբաղեցված վարչական շենքերի կոմունալ-կենցաղային սպասարկման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
7. Հաստատել սույն որոշման 2-րդ կետում և N 2 հավելվածում նշված վարչական շենքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2015 թվականին անհատույց մատուցվող ծառայությունների, ինչպես նաև անհատույց հատկացվող ապրանքների անվանացանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023