Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 819 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին N 325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմնի կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում փրկարարական ծառայողներին.
2 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմնի կողմից կազմված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված զոհված մահացած կամ հաշմանդամություն ունեցող փրկարարական ծառայողների ցուցակի համաձայն: Հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողների ցուցակում նշվում են փրկարարական ծառայողի հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի տվյալները, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողին վճարման ենթակա գումարի չափը, գումարն ստացողի` հաշմանդամի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն առկայության դեպքում, գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը, իսկ զոհված մահացած փրկարարական ծառայողների ցուցակում նշվում է յուրաքանչյուր զոհված փրկարարական ծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված մահացած փրկարարական ծառայողների անձնական տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված մահացած փրկարարական ծառայողների ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն առկայության դեպքում, գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան՝ սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023