Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 823 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում՝ երկու միլիոն դրամի չափով,
բ) ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն դրամի չափով:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝
ա) առաջին խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 50 տոկոսի չափով,
բ) երկրորդ խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 40 տոկոսի չափով,
գ) երրորդ խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 30 տոկոսի չափով։
Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:».
2 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից կազմված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված զոհված մահացած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ցուցակի համաձայն: Հաշմանդամ դարձած զինծառայողների ցուցակում նշվում է զինծառայողի հաշմանդամության վերաբերյալ ԲՍՓՀ կողմից տրված տեղեկանքի տվյալները, հաշմանդամ դարձած զինծառայողին վճարման ենթակա գումարի չափը, գումարն ստացողի` հաշմանդամի կամ նրա կողմից լիազորված անձի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային առկայության դեպքում հասցեն, գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը, իսկ զոհված մահացած զինծառայողների ցուցակում նշվում է յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված մահացած զինծառայողի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված մահացած զինծառայողի ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս».
3) որոշման ամբողջ տեքստում՝
ա. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն» բառերը և իրենց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերը և իրենց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով,
գ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և իրենց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023