Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 829 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ջրօգտագործողը ջրամատակարարի համար բաժանորդ է հանդիսանում նորմատիվ ակտերով սահմանված կարգով, տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումը (N 1.1 ձևը կցվում է) ներկայացնելուց և տեխնիկական պայմաններին (N 1 ձևը կցվում է) համապատասխան ոռոգման համակարգին միանալուց, ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, սպասարկման և շահագործման սահմանազատման ակտ (N 2 ձևը կցվում է) կնքելուց և ջրամատակարարի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելուց հետո: Ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) միջև պայմանագիրը կնքվում է երեք տարվանից ոչ պակաս ժամկետով: Դիմումի ձևը տեղադրվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:».
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Տեխնիկական պայմանները տրվում են դիմումն ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».
3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից ոռոգման համակարգին միացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները: Ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգում միացման տեխնիկական պայմաններից շեղումներ հայտնաբերվելու դեպքում ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումն անմիջապես դադարեցվում է` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:».
4) hավելվածը լրացնել նոր` N 1.1 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023