Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 831 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որտեղ նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գործունեության իրականացման վայրը, գտնվելու վայրը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրում է նախատեսվում իրականացնել:».
2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «գ» ենթակետը.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստացած կազմակերպությունները ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման գործունեությամբ զբաղվելիս պետք է ունենան ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման հետ կապված որակավորմամբ ու ճառագայթային անվտանգության նորմերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կանոնների իմացությամբ, տվյալ բնագավառում առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությամբ, ինչպես նաև համապատասխան մասնագիտական պատրաստվածությամբ լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող անձնակազմ: Ընդ որում, լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ անձնակազմի մասնագետների փոփոխության դեպքում` համապատասխան փոփոխությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված կազմակերպությունը պարտավոր է լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի (անհատական իրավական ակտերի) և նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնել կարգավորող մարմին:».
4) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի «դ» ենթակետը.
5) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «դ» ենթակետը.
6) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.
7) կարգի ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Որոշման 2-րդ կետով հաստատված ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիայի ձևում (այսուհետ՝ լիցենզիայի ձև) «ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N» բառերը փոխարինել «ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N ՃԱՓ» բառերով:
3. Լիցենզիայի ձևից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը», ինչպես նաև «մինչև ____ ________________ 200 թ.» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023