Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 861 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1501-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1501-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 18-րդ կետում՝
ա. 7-րդ ենթակետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան՝ բողոքը ներկայացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում:».
2) 26-րդ կետը «հիմնավոր փաստարկներ» բառերից հետո լրացնել «կամ նշված որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար նոր երևան եկած հանգամանքներ» բառերով.
3) 31-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 32-րդ կետում՝
ա. «խորհրդի քարտուղարը դրա մասին» բառերից հետո կետը լրացնել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. «1-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարի կողմից զեկուցվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
5) 33-րդ կետում՝
ա. «31» թիվը փոխարինել «32» թվով,
բ. «եռօրյա ժամկետում» բառերը» հանել.
6) 35-րդ և 36-րդ կետերում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հետո վեց աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
7) 37-րդ կետից հանել «դրա ստացման օրվանից մեկամսյա ժամկետում» բառերը.
8) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Սույն կարգի 2-րդ կետի 1-14 ենթակետերին համապատասխան՝ բողոքները և 3-րդ կետին համապատասխան՝ դիմումները քննարկվում են ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:».
9) ուժը կորցրած ճանաչել 43-րդ կետը.
10) 44-րդ կետում «42-43-րդ կետերով սահմանված համապատասխան ժամկետների սահմաններում» բառերը փոխարինել «42-րդ կետով սահմանված ժամկետում» բառերով.
11) 46-րդ կետում՝
ա. «42-43-րդ կետերով սահմանված ժամկետները կարող են» բառերը փոխարինել «42-րդ կետով սահմանված ժամկետը կարող է» բառերով,
բ. «ապահովելու նպատակով» բառերից հետո կետը լրացնել «, բայց ոչ ավելի, քան վեց ամսով՝ սկսած սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից» բառերով.
12) 55-րդ և 56-րդ կետերում «51» թիվը փոխարինել «50» թվով.
13) 57-րդ կետում «մեկ ամիս» բառերը փոխարինել «15 աշխատանքային օր» բառերով.
14) 71-81-րդ կետերում «հետևյալ որոշումները» բառերը փոխարինել «հետևյալ որոշումներից մեկը» բառերով.
15) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.
«80.1. Սույն կարգի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան՝ բողոքի քննարկման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, որոշումը չեղյալ ճանաչելու և նոր որոշում ընդունելու մասին.
2) բողոքը մերժելու և համապատասխան որոշումն ուժի մեջ թողնելու մասին:».
16) 85-րդ կետից հանել «ոչ ուշ, քան որոշումն ստորագրելուց հետո 5-օրյա ժամկետում» բառերը.
17) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 85.1-ին կետով.
«85.1. Խորհուրդը որոշումն ընդունելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է բողոքարկողին (դիմողին)՝ փոստով: Սույն կարգով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում են, այդ թվում՝ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունների կատարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով ծանուցման միջոցով: Բողոքարկողը (դիմողը) կարող է նշված ժամկետում որոշումը կամ ծանուցումն ստանալ նաև առձեռն:».
18) 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«87. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշման պատճենը սույն կարգի 85-րդ կետում նշված անձանցից վերջինին կամ այդ անձի (անձանց) ներկայացուցչին (ներկայացուցիչներին) առաքման կամ առձեռն հանձնման օրվան հաջորդող օրվանից՝ բացառությամբ «Ապրանքային նշանների մասին» և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի: Բողոքարկման խորհրդի որոշումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է բողոքարկողին կամ հանձնվում է առձեռն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023