Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 859 - Ա

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Հայաստանի   Հանրապետության   միջազգային    պայմանագրերի   մասին»   Հայաստանի   Հանրապետության   օրենքի   51-րդ   հոդվածի  3-րդ  մասին,   ինչպես   նաև  «Միջազգային   մասնավոր   իրավունքի   մասին»   Հաագայի   խորհրդաժողովի   կանոնադրության  7-րդ  հոդվածին  համապատասխան`  Հայաստանի Հանրապետության   կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ է.
1. «Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության 7-րդ հոդվածով նախատեսված ազգային մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետի վերաբերյալ:
 

Արխիվ

2024

2023