Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 864 - Ն

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մրցունակության բարձրացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետությունում կամավոր սկզբունքով իրականացվում է զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մեջ ընդգրկված ավտոբուսների որակավորում` սույն որոշմանը համապատասխան` ավտոբուսներին շնորհելով զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգ (այսուհետ` որակավորման կարգ).
2) որակավորման կարգ կարող է շնորհվել 14 և ավելի նստատեղ ունեցող այն ավտոբուսներին, որոնք չեն իրականացնում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կանոնավոր փոխադրումներ.
3) որակավորման կարգ ունեցող ավտոբուսների միջոցով մատուցվող տրանսպորտային ծառայությունները պետք է համապատասխանեն օրենսդրական ակտերի և տրանսպորտային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի պահանջներին.
4) սույն որոշմամբ սահմանված որակավորման կարգի պահանջների փոփոխության դեպքում որակավորման կարգ ունեցող զբոսաշրջային ավտոբուսների նյութատեխնիկական ապահովումը և դրանց միջոցով մատուցվող ծառայությունները ենթակա են համապատասխանեցման որակավորման կարգի պահանջներին` դրանցում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 60 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Հաստատել`
1) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման չափանիշները` համաձայն N 2 հավելվածի.
3) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) զբոսաշրջային ավտոբուսի որակավորման նշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023