Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 868 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը և 25-րդ կետի 5-րդ ենթակետի աղյուսակի 27-րդ կետը և հաշվի առնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ռազմավարական նշանակությունը, կայանի հուսալի և անվտանգ շահագործման անհրաժեշտությունը, շահագործման ընթացքում օգտագործվող սարքերի և սարքավորումների եզակիությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից գնման ենթակա սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի և նյութերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման հավելվածում նշված սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի և նյութերի անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:


Հավելված

Արխիվ

2024

2023