Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 874 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1404-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 2.1-ին կետի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման համար պատասխանատու լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: