Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 876 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 757-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1,123.4 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 3.9 հազ. դրամ։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին N 25 ընտրատարածքային և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձորի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի ղեկավարի, Շղարշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արմավիրի մարզի Տանձուտի, Նոր Կեսարիայի գյուղական համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի, Լճափի գյուղական համայնքների ղեկավարների, Գետիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Ֆանտանի, Մրգաշենի, Զառի, Ողջաբերդի գյուղական համայնքների ղեկավարների, Լոռու մարզի Անտառամուտի, Եղեգնուտի գյուղական համայնքների ղեկավարների, Չկալովի գյուղական համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավարի, Լեռնագյուղի, Ողջիի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Արևիսի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի, Խաշթառակի, Սարիգյուղի գյուղական համայնքների ավագանիների անդամների՝ 2015 թվականի սեպտեմբերի 13-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 757-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «64,950.8» թիվը փոխարինել «65,950.8» թվով.
2) որոշման N 3 հավելվածում «615093», «396840», «19346883» և (31 x 604260) թվերը համապատասխանաբար փոխարինել «654759», «436506», «20576529» և (31 x 663759) թվերով.
3) որոշման N 6 հավելվածում «61626.1» թիվը փոխարինել «65950.8» թվով.
4) որոշման N 7 հավելվածում «64721.2» թիվը փոխարինել «65950.8» թվով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 

Հավելված

Արխիվ

2024

2023