Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 883 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Ներմուծման և արտահանման ժամանակ ներգրավված մարմինների՝ իրենց գործունեության վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերով,
բ. 4-րդ և 9-րդ կետերում «մաքսային սահմանով» բառերը փոխարինել «սահմանով» բառով, իսկ 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը՝ «վերադաս մաքսային մարմին» բառերով,
գ. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով,
դ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 110-րդ հոդվածի 4-րդ կետով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023