Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 884 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմիններ նշանակելու մասին» N 1188-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «ՄԱՐՄԻՆՆԵՐ» բառը փոխարինել «ՄԱՐՄԻՆ» բառով.
2) 1-ին կետում «մարմիններ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` իրավասու մարմիններ)` օրենքով իրենց» բառերը փոխարինել «մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը (այսուհետ` իրավասու մարմին)` օրենքով իրեն» բառերով.
3) 2-րդ կետում «մարմինների» բառը փոխարինել «մարմնի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023