Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 889 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 376-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 376-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանող լիազոր մարմին ճանաչելու մասին».
2) նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ կետը» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023