Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 900 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշման հավելվածի 13-րդ կետում «2015 թվականի մարտ» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: