Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 877 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի ու 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» ենթակետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների կառավարությունների միջև ֆինանսական արձանագրությունը վավերացնելու մասին» N Ն-097-4 որոշմամբ և Երևանի «Աերացիա» մաքրման կայանի վերակառուցման աշխատանքներն սկսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին` Երևանի «Աերացիա» մաքրման կայանի վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով՝ սահմանված կարգով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա մաքրման կայանում առկա շենք-շինությունները և (կամ) դրանց տարածքներն օգտագործել կայանի վերակառուցման համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանք ենթակա են փաստագրման` համապատասխան ակտի հիման վրա։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին Երևանի «Աերացիա» մաքրման կայանի վերակառուցման աշխատանքների իրականացման արդյունքում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից դուրս գրել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետագա շահագործման համար ոչ պիտանի «Աերացիա» մաքրման կայանի մասը հանդիսացող՝
1) 136.904.222 դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 2.044.560 դրամ հաշվեկշռային արժեքով պահեստավորված հիմնական միջոցները և պաշարները՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հիմնական միջոցները և պաշարները դուրս են գրվում սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության համատեղ եզրակացության հիման վրա։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի, նրա առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի աճուրդը կազմակերպելու վերաբերյալ։
5. Սույն որոշման 3-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո համարել, որ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին է վերադարձվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշմամբ վարձակալված գույքի մի մասը (հանձնված)՝ այդ գույքի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության՝ վարձակալությամբ ստացված գույքը վերադարձնելու պարտավորությունը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
 

Հավելված

Արխիվ

2024

2023