Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 896 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված հիմնական միջոցները (համակարգչային տեխնիկա) հետ վերցնել և՝
1) ամրացնել <<Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի.
2) սեփականության իրավունքով հանձնել <<Կոմիտասի թանգարան-ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի և <<Կոմիտասի թանգարան-ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023