Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2015, 913 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1476-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1526-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1476-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ ենթակետով.
«16) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրման առաջարկության ներկայացում նախարարին:».
2) որոշման N 2 հավելվածի երրորդ պարբերությունը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, հանքային հումքի տեսակների արտահանման և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023