Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2015, 798 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների խմբերը՝ ըստ մասնագիտական աշխատանքային ստաժի, և մասնագիտական աշխատանքային ստաժի հավելավճարի հաշվարկման գործակիցները՝ համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված լրավճարների հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված լրավճարների հաշվարկման գործակիցները՝ համաձայն N 4 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցի հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված լրավճարների հաշվարկման գործակիցները` համաձայն N 5 հավելվածի.
5) օլիմպիական խաղերի ծրագրով չնախատեսված, պետական աջակցություն ստացող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում գործող ակրոբատիկա, շաշկի, սամբո, սպորտային պարեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկի ցուցաբերած մարզական արդյունքների համար մարզիչ-մանկավարժի ամսական աշխատավարձին տրվող լրավճարների հաշվարկման գործակիցները` համաձայն N 6 հավելվածի:
3. Սույն որոշման դրույթները չեն տարածվում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերի, շախմատի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ պատրաստած անձնական մարզիչ-մանկավարժների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հավելած

Արխիվ

2024

2023