Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2015, 929 - Ա

«ԱԿՎԱՏՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածների, 43-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«ԱԿՎԱՏՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ քաղ. Երևան, Ավան, Աճառյան փող., 31 շ.) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:


 

Արխիվ

2024

2023