Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2015, 943 - Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված պլանները մշակող ճառագայթավտանգ օբյեկտների ցանկը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն` որպես տվյալ ոլորտի լիազոր մարմին և, ճառագայթավտանգ օբյեկտների ցանկում փոփոխության կատարման դեպքում 7 աշխատանքային օրվա ընթացքում կրկին հայտնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023