Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 961 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված (արտահանված) ապրանքների նկատմամբ կիրառված համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ու հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ ու 41-րդ» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.».
4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից, որոշման N 2 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «200 միլիոն դրամը գերազանցող» բառերը, իսկ «մաքսային» բառից հետո լրացնել «և հարկային» բառերով.
5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
6) որոշման N 2 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 2-րդ ենթակետը,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած ոչ հավաստի տեղեկությունների համար:»,
գ. 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտերի կոմիտե» բառերը փոխարինել «տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին» բառերով.
7) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չստանալու դեպքում ծրագրի վերաբերյալ կարծիքները համարվում են դրական, գնահատականը` 26 միավոր։
10.2. Սույն կարգի 10.1-ին կետին համապատասխան ծրագրի գնահատման արդյունքում դրական եզրակացություն ստացած ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում նաև տեղեկանք ծրագիրը համապատասխան մարմինների կարծիքների ուշացման հիմքով դրական գնահատվելու մասին:».
8) որոշման N 2 հավելվածի՝
ա. 13-կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. N 1 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
______________________________________________________________________________
(ապրանքներ տեղափոխող իրավաբանական անձի անվանումը (ընդգծել), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»,

գ. N 1 ձևի աղյուսակում «ռեժիմի» բառը փոխարինել «ընթացակարգի» բառով,
դ. N 5 ձևի 11-րդ տողում «Եկամտահարկ» բառը փոխարինել «Եկամտային հարկ» բառերով,
ե. ուժը կորցրած ճանաչել N 5 ձևի 12-րդ կետը.
9) որոշման N 3 հավելվածի՝
ա. 2.3.3-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն» բառերը,
բ. 3.6-րդ կետից հանել «(տեքստային և ֆինանսական)» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգով ապրանքների ներմուծման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դիմումների և դրանց ընթացքի մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023