Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 962 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «դ» ենթակետերով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է, որն իրականացնում է օդային տրանսպորտի տնտեսական կարգավորման բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումն ու կանոնակարգումը և այդ նպատակով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, ինչպես նաև իրականացնում է ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն:».
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 8-րդ կետի 8-րդ ենթակետը «մշակումը» բառից հետո լրացնել «և կանոնակարգումը» բառերով,
բ. 9-րդ կետի 5.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2) քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝
ա. մշակում է օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթները, նախապատրաստում, քննարկում է ներքին ու միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերը և բանակցություններ է վարում դրանց շուրջ,
բ. մշակում, հաստատում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջները և վերահսկողություն է իրականացնում սահմանված պահանջների նկատմամբ,
գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում, հաստատում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը,
դ. տրամադրում է ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր և Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ,
ե. ուսումնասիրում, վերլուծում և իրականացնում է օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումները,
զ. ուսումնասիրում է ավիացիոն ծառայությունների շուկայի զարգացման նպատակով ավիացիոն ծառայությունների սակագները, դրանց ձևավորման սկզբունքներն ու ծավալները և, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, համապատասխան պետական կամ ոչ պետական մարմիններ,
է. գնահատում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա,
ը. վարում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ֆինանսական և տնտեսական ցուցանիշների մասով վարչական վիճակագրական ռեգիստրը,
թ. համապատասխան չափորոշիչների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում օդային փոխադրումների գների թափանցիկության, ավիափոխադրողների կողմից ուղևորների փոխադրումների ժամանակ սպասարկման պայմանների խախտումներից առաջացած հիմնախնդիրների, ինչպես նաև ավիափոխադրողների անվճարունակության հարցերի կանոնակարգման նպատակով.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023