Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 964 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերն ու 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի երկրորդ մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է:».
3) որոշման N 1 հավելվածի I և II գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմին է, իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ու ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը, դրանց վերաբերյալ խորհրդատվություն և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և իրականացնում է ավիացիոն ծառայությունների ու Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:
2. Գլխավոր վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Գլխավոր վարչության լիազորությունները սահմանվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գլխավոր վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գլխավոր վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Գլխավոր վարչությունը կազմված է գլխավոր վարչության պետից և գլխավոր վարչության աշխատակազմից: Գլխավոր վարչության համակարգում ընդգրկվում են գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գլխավոր վարչությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասություն:

II. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


7. Գլխավոր վարչության նպատակներն ու խնդիրներն են՝
ա) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակմանը, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության սպասարկման (համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի) նպատակով միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը, քննարկմանը և բանակցությունների վարմանը մասնակցությունը.
բ) համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման ոլորտի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, քաղաքացիական ավիացիայի գործունեության՝ ներառյալ օդանավակայանային գործունեության և օդային երթևեկության կազմակերպումը, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ու մատուցվող ծառայությունների ապահովության և անվտանգության կանոնակարգումն ու վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար, ինչպես նաև օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների գործունեության վերահսկումը՝ քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար.
գ) խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության ծառայությունների և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.
դ) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման ոլորտում մանրամասն ու համապարփակ կանոնակարգերը հաստատելը և ներդնելը, քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած թռիչքային ու ավիացիոն անվտանգության և տեխնիկական փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը, ինչպես նաև դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը և ներդնելը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին` համաձայնեցնելով պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը, օդանավերի թռիչքային պիտանիության, աերոնավիգացիոն միջոցների ու այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերին վկայականներ տալն ու վավերաց նելը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.
զ) վավերագիր տրամադրելու միջոցով՝ օտարերկրյա պետության ավիացիոն իշխա
նությունների կողմից տրված օդանավի անձնակազմի անդամների վկայականների ճանաչումը.
է) քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների, այդ թվում` ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը` միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում միջադեպերի մասնագիտական քննությունը, այլ պետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ Հայաստանի Հանրապետության շահագործողի կողմից շահագործվող օդանավի հետ կապված նման քննությանը մասնակցությունը, ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների, միջադեպերի ու վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի տեսչական ստուգումների անցկացումը.
թ) Հայաստանի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.
ժ) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդրումը և վարումը.
ժա) ավիացիոն պատահարների և ընդհանուր առմամբ օդանավերի վնասումների ու խափանումների կանխարգելման նպատակով՝ օդանավերի շահագործմանը և թռիչքների իրականացմանը վերաբերող կանոնակարգերի սահմանումը.
ժբ) Հայաստանի Հանրապետությունում օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.
ժգ) օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը.
ժդ) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող շահագործման չափանիշների և կանոնակարգերի մշակումը, հրապարակումն ու արդիականացումը.
ժե) քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի կիրառումը.
ժզ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.
ժէ) համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) չափորոշիչների՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքագրումն ու գնահատումը.
ժը) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու համար օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալը, թռիչքների շահագործման ու քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության դադարեցումը և (կամ) կասեցումը և (կամ) փոփոխումը, եթե նման շահագործումը կամ գործունեությունը վտանգում է թռիչքային անվտանգությունը կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կանոնակարգերին.
ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզավորված մասնագիտացված ավիացիոն ուսումնական ու բժշկական հաստատություններին ԻԿԱՕ և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրամադրումը և ուսումնասիրությունների իրականացումը.
ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:
8. Գլխավոր վարչությունն իր խնդիրների և նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.
բ) քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարում.
գ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած թռիչքային ու ավիացիոն անվտանգության և տեխնիկական փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակում, հաստատում, ինչպես նաև դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը և ներդնելը.
դ) օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու (ճանաչելու), սերտիֆիկատների գործողության ժամկետները երկարաձգելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով օդանավի թռիչքատեխնիկական և ռեսուրսային վիճակի ուսումնասիրումը՝ դրանց պիտանիությունը որոշելու համար.
ե) օդանավերի, դրանց սարքավորումների ու արտադրատեսակների տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ձևափոխման և այլ աշխատանքներ կատարող կազմակերպությունների սերտիֆիկացում, ինչպես նաև ինժեներատեխնիկական մասնագետների որակավորում.
զ) օդանավերի թռիչքային պիտանիության, թռիչքային պիտանիության պահպանման կառավարման և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման կազմակերպությունների սերտիֆիկատների վավերականության ժամանակահատվածում դրանց համապատասխանության ստուգումների և վերահսկողության իրականացում.
է) թռիչքատեխնիկական ուսումնասիրությունների և փորձարկումների կատարումը՝ օդանավին հատուկ թռիչքի թույլտվություն տալու նպատակով, երբ օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չի կարող տրվել.
ը) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության իրականացում և դրանց համապատասխան գործավարության կազմակերպում.
թ) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում զորահավաքային ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացմանը մասնակցություն և դրանց համապատասխան գործավարության կազմակերպում.
ժ) օդանավ շահագործողի վկայականի տրամադրում.
ժա) օդանավ շահագործողի վկայական, կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղոդակցություններ իրականացնելու համար տրված օդային փոխադրման թույլտվություններ ունեցող անձանց ավիացիոն տեսչական ստուգումների և վերահսկողության իրականացում.
ժբ) առևտրային օդային փոխադրումների հավաստագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդին եզրակացություն տրամադրելը.
ժգ) օտարերկրյա պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված վկայականների ճանաչում.
ժդ) ատեստավորված ավիացիոն անձնակազմի վկայականների գրանցամատյանի վարում.
ժե) մեկանգամյա առևտրային և ոչ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու նպատակով օդային փոխադրումների իրականացման համար թույլտվությունների տրամադրում.
ժզ) օդանավակայանների և օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատում.
ժէ) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություններ տրամադրելը.
ժը) օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու կարգի սահմանում.
ժթ) օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգի սահմանում.
ի) ուսումնական և հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ և պահանջներ պարունակող հատուկ կարգերի սահմանում.
իա) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված կարգով դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից օդային փոխադրումների կարգավորումն ու այդ նպատակով օրենքներով կամ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորության սահմաններում համապատասխան իրավական ակտերը հաստատելը և ներդնելը.
իբ) ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների կազմին) վկայականների հատկացում, դրանց գործողության ժամկետների երկարաձգում, կասեցում և դադարեցում.
իգ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգությանը, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկմանն առնչվող հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև դրանց չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում համակարգի կազմակերպություններում.
իդ) իր իրավասության սահմաններում օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացում.
իե) Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում օդանավերին, օդանավ շահագործողներին, օդանավերի տեխնիկական սպասարկման, թռիչքային պիտանիության պահպանման կառավարման կազմակերպություններին, քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններին, օդանավակայաններին, օդային ուղիների թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին (օդային երթևեկության կառավարման մարմիններին) տրված սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների գործողության դադարեցում.
իզ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի ու պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվություն տրամադրելը.
իէ) համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) չափորոշիչների՝ իր իրավասության սահմաններում օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք շենքերի ու կառույցների նկատմամբ անհրաժեշտ հսկողություն իրականացնելու նպատակով դրանց շինարարական նախագծերի ուսումնասիրում և համաձայնություն տալը.
իը) հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին գլխավոր վարչության համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցության ապահովում.
իթ) Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով թույլատրումը (արգելումը) քաղաքացիական օդանավերի մուտքը Հայաստանի Հանրապետության օդային տարածք, ինչպես նաև դրանց վայրէջքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում.
լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրություններ և վկայականների տրամադրում.
լա) միջազգային պայմանագրերով, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների իրականացման համար քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների ստացում.
լբ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանում.
լգ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում չվերթների իրականացման կանոնավորության վերահսկում.
լդ) տեսչական ստուգումներ (վերահսկողություններ), ուսումնասիրություններ իրականացնելիս՝ գործող նորմատիվների պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, տվյալ գործողության հետագա իրականացման կասեցում կամ դադարեցում, խախտումների վերացման մասին համապատասխան հանձնարարականներ տալը և դրանց կատարումը պահանջելը.
լե) աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկացման, օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգում և վերահսկողություն.
լզ) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի oդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություններ և աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկատներ տրամադրելը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023