Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 974 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 13ի N 20 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 773-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերով.
2) որոշման հավելվածում «մաքսային սահման» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սահման» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023