Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 977 - Ն

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԿՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սովորական անձնագիր կրող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հետ փոխանակել համապատասխան հայտագրեր:

 

Արխիվ

2024

2023