Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 979 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 40, 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 115 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 122 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 25-ի «Երևանի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների տարածքներում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 40 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Ստեփանավանի օդանավակայանի տարածքում մաքսային հսկողության գոտի սահմանելու մասին» N 115 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի «Տավուշի մարզի «Բագրատաշեն», Շիրակի մարզի «Բավրա» և Լոռու մարզի «Գոգավան» պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 122 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023