Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 981 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 901 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված Ոչնչացում մաքսային ռեժիմի կիրառման կարգը հաստատելու մասին N 901 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) վերնագրում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված Ոչնչացում մաքսային ռեժիմի կիրառման կարգը բառերը փոխարինել Ոչնչացում մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը բառերով.
2) նախաբանում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 54 հոդվածի 2-րդ կետին բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածին բառերով.
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հաստատել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Ոչնչացում մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
4) 2-րդ կետում Ոչնչացում մաքսային ռեժիմով բառերը փոխարինել Ոչնչացում մաքսային ընթացակարգով բառերով.
5) որոշման մեջ Հաստատված է բառերը փոխարինել Հավելված N 1 բառերով, իսկ որոշմամբ բառը` որոշման բառով.
6) որոշմամբ հաստատված կարգի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Ոչնչացում մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը,
բ. 1-ին կետում Ոչնչացում մաքսային ռեժիմի կիրառման բառերը փոխարինել Ոչնչացում մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման բառերով,
գ. 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով բառերով,
դ. 3-րդ կետում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն Ոչնչացում մաքսային ռեժիմն բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Ոչնչացում մաքսային ընթացակարգն բառերով, իսկ ռեժիմով բառը` ընթացակարգով բառով,
ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Ոչնչացում մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների կատեգորիաները սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 308-րդ հոդվածի 2-րդ մասում, իսկ այդ ապրանքների ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշմամբ:,
զ. 5-րդ կետում ռեժիմով բառը փոխարինել ընթացակարգով բառով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը բառերը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը բառերով, իսկ «պատասխանատու պահպանությանը» բառերը` «ժամանակավոր պահպանմանը» բառերով,
է. 6-րդ կետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի բառերով, անվտանգության նախարարության բառերը` կառավարությանն առընթեր անվտանգության ծառայության բառերով, ներքին գործերի նախարարության բառերը` կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բառերով, կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կոմիտեի բառերը` էկոնոմիկայի նախարարության բառերով, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բառերը` ֆինանսների նախարարության բառերով, իսկ , երիտասարդության հարցերի և սպորտի բառերը հանել,
ը. 7-րդ կետում «ապրանքները ձևակերպող մաքսային մարմնի» բառերը փոխարինել «ապրանքների բացթողումն իրականացնող ստորաբաժանման» բառերով,
թ. 8-րդ կետի 2-րդ պարբերությունը Հանձնաժողովը բառից հետո լրացնել եզրակացություններ է տալիս և բառերով,
ժ. 9-րդ և 10-րդ կետերում եզրակացություն բառը փոխարինել տեղեկանք բառով, եզրակացությունն բառը` տեղեկանքը բառով, իսկ 10-րդ կետում հանձնաժողովն ընդունում է ապրանքների նկատմամբ Ոչնչացում մաքսային ռեժիմի կիրառման մասին որոշում բառերը փոխարինել հանձնաժողովը տալիս է ապրանքների ոչնչացման մասին եզրակացություն բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023