Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1018 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին N 827-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար մաքսային ռեժիմներով» բառերը փոխարինել «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով» բառերով.
2) 5-րդ կետում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով.
3) 7-րդ, 11-րդ, 13-րդ և 16-րդ կետերում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակ ման համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Վերամշակում մաքսային տա
րածքում» մաքսային ընթացակարգով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023