Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1025 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 38-40-րդ կետերով.
«38. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության բաժինների, բաժանմունքների և հերթափոխերի ծառայողների կողմից կատարվող աշխատանքներ,
39. ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային կետի բաժանմունքի պետի, գլխավոր մաքսային տեսուչի, ավագ մաքսային տեսուչի, մաքսային տեսուչի կողմից կատարվող աշխատանքներ,
40. ՀՀ ֆինանսների նախարարության ստորաբաժանումների անցագրային կետերի հերթապահների աշխատանքներ:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023